Կինը զույգեր է ունեցել` ամուսնուց և սիրեկանից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 16:46
Լեհաստանի դատական բժշկությունը բացառիկ դեպք է արձանագրել.կինը զույգ երեխա է ունեցել` տարբեր հայրերից:
Ինչպես պարզվեց, լեհուհին միաժամանակ ապրել է ամուսնու և հանդիպել սիրեկանի հետ: Նա հղիացել է և շուտով ծննդաբերել: Գրեթե անմիջապես ծննդաբերությունից հետո կինը ապահարզան է պահանջել ամուսնուց` սիրեկանի հետ կապն օրինականացնելու համար: Նա ենթադրում էր, որ հենց սիրեկանն է զույգերի հայրը: Ամուսինը հրաժարվել է ալիմենտ վճարելուց և պահաջել ԴՆԹ-ի անալիզ կատարել: Արդյունքներն ապշեցրին բոլորին. պարզվեց, որ տղան ամուսնուց է, իսկ աղջիկը` սիրեկանից: Սա բժշկությանը հայտնի 7-րդ նմանատիպ դեպքն է: Այժմ 28-ամյա մայրիկն ապրում է սիրեկանի հետ, իսկ խաբված ամուսինն ալիմենտ է վճարում, բնականաբար, միայն մեկի համար:






Facebook
Tweet This
Email This Post
