Մոսկվայում գրիպից մահացել է 11 մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2011 16:14

Մոսկվայում գրիպի համաճարակի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 11 մարդ: Գրիպի համաճարակը սկսվել էր հունվարի վերջին: Մոսկովյան դպրոցներում հունվարի 31-ից 1-8-րդ  դասարանների համար հայտարարված էր  5-օրյա կարանտին, իսկ 1-6 դասարանների համար այն երկարաձգվել էր մինչև փետրվարի 8-ը: Մոսկվայի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կարանտինի շնորհիվ հիվանդացության մակարդակը նվազել է 2 անգամ:

Դիտվել է 1480 անգամ:
Print Friendly

Leave a Reply