Ակտիվ համագործակցություն միջազգային կառույցների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 15:52
Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի հանդիպման ընթացքում:
Կողմերը կարևորել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման ծրագիրը և քննարկել մետրոպոլիտենի ցանցի զարգացման հետ կապված հարցեր: Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումները և ընդգծել, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացման հարցում ակնկալում է միջազգային կառույցների աջակցությունը:
Կարևորելով քաղաքապետարանի հետ համագործակցությունը` Ռաուլ դե Լուցենբերգերը համոզմունք է հայտնել, որ իրենք կշարունակեն համատեղ ծրագրեր իրականացնել Երևանում:






Facebook
Tweet This
Email This Post
