Երևանի քաղաքապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը մինչ այժմ մայրաքաղաքում իրականացված ծրագրերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 15:48
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա-Մարիա Զեհեի հանդիպման ընթացքում քաղաքապետը կարևորել է Եվրոպայի խորհրդի դերը մինչ այժմ մայրաքաղաքում իրականացված ծրագրերում:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետն առաջարկել է շարունակել համագործակցությունը, մասնավորապես` մայրաքաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և կրթության, փորձագետների խորհրդատվության, դրամաշնորհային ծրագրերում ընդգրկվելու և այլ հարցերում:






Facebook
Tweet This
Email This Post
