“ՍՎԱՐԿՈ”-ի հետ ստորագրվեց փոխշահավետ համագործակցության պայմանագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2011 15:40

Փետրվարի 9-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ավստրիական “ՍՎԱՐԿՈ” ընկերության գլխավոր տնօրեն Ալբին Լայսմյուլերի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքում այսօր արդեն ստորագրվել է փոխշահավետ համագործակցության պայմանագիր, համաձայն որի ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքային տնտեսության ոլորտներում, մասնավորապես` ավտոկայանատեղիների կազմակերպման և քաղաքային լուսավորության ցանցի արդիականացման ու էներգախնայողության համակարգի ներդրման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում տեխնիկական հիմնավորմամբ հստակ բիզնես ծրագրեր մշակել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ ձեռնարկություն ստեղծել:

Հաշվի առնելով, որ “ՍՎԱՐԿՈ”-ն առաջատար միջազգային ընկերություն է` մասնագիտացած ճանապարհային ցուցանակների, ազդանշանային և ճանապարհային երթևեկության կարգավորման համար նախատեսված սարքավորումների, ծառայությունների մատուցման և լուծումների առաջարկման ոլորտում, քաղաքապետարանը որոշել է երկարաժամկետ համագործակցություն ծավալել ընկերության հետ:

Դիտվել է 1425 անգամ:
Print Friendly

Leave a Reply