Տեղի կունենա «Մարդու` հաղորդակցման իրավունքը» թեմայով բաց դասախոսություն

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 11, 2011 15:49

Հայաստանում Գերմանական համալսարանը փետրվարի 14-ին և 15-ին հրավիրում է բաց դասախոսություն-քննարկման «Մարդու` հաղորդակցման իրավունքը» թեմայով:

Յուրաքանչյուր էակի մղումների հիմքում նրա բնազդներն են, առանց որոնց և ոչ մի արարած գոյություն չէր ունենա։Ոչ մի բան այս աշխարհում հենց այնպես չէ լինում։ Ամեն ինչ խթանիչ ուժի կարիք ունի, ինչ որ առաջնածին ուժ պիտի գոյություն ունենա։ Ոգին այն գործարանն է, որն էներգիա է ապահովում այս բնազդների համար։ Ի՞նչ է պետք  մարդուն հասուն տարիքում, ավելի ինտենսիվ հաղորդակցվելու համար։Ամեն ինչ  այնքան պարզ է, եթե գիտեք հաղորդակցության նվազագույն նախապայմանները՝ կարողանալ լսել, կարողանալ նայել, անկաշկանդ ասոցացնել,ինքնաբուխ գործել ու պատասխանել։ Սա է հաղորդակցության էությունը։ Ինչ ասել է ոգին, ինչպես հաղորդակցվել. ահա դասախոսության թեմաները:

Բաց դասախոսությունը փորձ է վեր հանելու չորս օրգանական բնազդների, չորս հիմնական վախերի ու թվացյալ հաղորդակցության չորս մղումների միջևհամակարգային կապերը։ Դասախոսության ընթացքում ներկայացվելու է հաջողված հաղորդակցության տեսությունը, առաջարկվելու են գործնականվարժանքներ։

Դասախոսությունը կվարի ՀԳՀ ռեկտոր պրոֆ. դոկտ. դոկտ. Պաուլ Իմհոֆը, ով Ռեգենսբուրգում ստացել է փիլիսոփայության դոկտորի, իսկ Վիեննայում՝ատվածաբանության դոկտորի գիտական աստիճաններ: Կրոնագիտություն, աստվածաբանություն և կրոնի փիլիսոփայություն է դասախոսում էգերմանական, ավստրիական և այլ եվրոպական բուհերում: 800-ից ավելի հրապարակումների, հեռուստա- և ռադիոհաղորդումների, վավերագրականշարքերի հեղինակ է: Շվանբերգի Սանկտ Պաուլի ակադեմիայի նախագահն է, Հայաստանում Գերմանական համալսարանի ռեկտորը: Փորձագիտականհետաքրքրությունների շրջանակում Հայաստանն է, Թուրքիան, Իսրայելը, Սուդանը:

Դասախոսությանը կարող են մասնակցել այս թեմայով հետաքրքված բոլոր անձիք:

Դասախոսությունը տեղի կունենա փետրվարի 14-15, ժամը 18:00-ին Հայաստանում Գերմանական համալսարանում (Այգեձորի փող. 47/3):

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply