Ե՞րբ կվերանան ռուսները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2011 15:52

Ռուսաստանը «տառապում» է տղամարդկանց անբավարարությունից: Ռուսաստանում  կանաց ու տղամարդկանց պոպուլյացիայի տարբերությունը կազմում է 10 մլն: Մինչև 60 տարեկան տղամարդիկ կանանցից 4 անգամ ավելի շատ են մահանում: Ընդ որում, կյանքի տևողությունն ու անաշխատունակությունը գնալով շատանում է: Սթրեսային դրության հետևանքով մեծանում է  ալկոհոլամոլությունը, ծխողների քանակն ու սրտային հիվանդությունների թիվը:  Ռուսաստանում հիվանդություններով տառապում են հատկապես ազգությամբ ռուս տղամարդիկ:

Այսօր Ռուսատանում տղամարդկանց 50%-ն ալկոհոլային կախվածություն ունի,  65%-ը` ծխող է: Ամուսնացած տղամարդիկ բժշկի չեն այցելում, չեն հետևում իրենց արտաքինին` ո՞ւմ  համար: Արդյունքում` մահացությունն աճում է, ծնելիությունը` նվազում: Եթե այսպես շարունակվի, ապա 100 տարի անց Ռուսաստանը կմահանա:

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply