Առնոլդ Շվարցնեգերը վերադառնում է կինո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2011 15:20

Այդ մասին  հինգշաբթի իր  թվիթերում հայտարարել է  հենց ինքը. նա  գրել է , որ պատրաստ է կրկին հայտնվել էկրանին. «Գերազանց լուր: Իմ սիրելի գործակալները 7 տարի խնդրում էին վերադառնալ կինո, սակայն ես մերժում էի: Իսկ այսօր   ինձ համար  նոր նախագծեր գտնելու հավանություն եմ տվել»:

Շվարցնեգերը  2003-ից ի վեր,  ինչ   դարձել  էր Կալիֆորնիայի նահանգապետ,  երբեմն էլի հայտնվում էր կինոէկրաններին: Նա նահանգապետ լինելու տարիներին  փոքր` էպիզոդային, դերերով է հանդես եկել «Ամազոնի գանձերը», « 80 օր աշխարհի շուրջ» և «Անզուսպները» ֆիլմերում:

Դիտվել է 1376 անգամ:
Print Friendly

Leave a Reply