«Amnesty International». «Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածն անհարիր է արդի պետություններին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2009 16:04

amnesty-international«Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ (ազգային ինքնության վիրավորանքի, նսեմացման պատժի սահմանում) ու նմանատիպ հոդվածներն անհեթեթություն են ժամանակակից պետությունների համար»,- հայտարարել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Իրեն Խանը: Ելույթ ունենալով Անկարայում` նա շեշտել է, որ Թուրքիայում խոսքի ու մտքի ազատությունը պետք չէ խոչընդոտների հանդիպի պետության կողմից. «301-րդ հոդվածի պատճառով բազմաթիվ մտավորականներ կանգնեցին դատարանների առջև` պետությանը վիրավորելու մեղադրանքով: Դա ընդունելի չէ և պետք չէ տեղ գտնի Թուրքիայի ՔՕ-ում` նույնիսկ բարեփոխված տարբերակով»,- ասել է Խանը:

Ամերիկացի իրավապաշտպանը նաև անդրադարձել է «Էրգենեքոն» ենթադրյալ ահաբեկչական ցանցի անդամների դեմ հարուցված գործերին և ասել, որ «թեև հարցը լուրջ է, այնուամենայնիվ դատարանները պետք է թափանցիկ և արդար դատավարություններ անցկացնեն»:

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply