Հայաստանը կմասնակցի ներկայացուցչական կազմով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 11, 2011 15:12
Փետրվարի 12-19-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային 10-րդ փառատոնը, որին 49 երկրների պատվիրակների թվում կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Ծրագրում ընդգրկված են 8 մարզաձևեր` լեռնադահուկային սպորտը, դահուկավազքը, դահուկացատկը, դահուկային երկամարտը, հոկեյը, գեղասահքը, բիաթլոնը, սնոուբորդինգը: Լիբերեցում Հայաստանը կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Մարթա Գրիգորյանը, բիաթլոնիստներ` Արտուշ Մկրտչյանը, Գոհար Աբգարյանը, լեռնադահուկորդներ` Սարգիս Գալստյանը, Եվա Պապոյանը, դահուկորդներ Հրաչիկ Սահակյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը և Լիլիթ Տոնոյանը: Մեր երկրի պատվիրակությունը մրցավայր կմեկնի փետրվարի 12-ին:






Facebook
Tweet This
Email This Post
