Երկու ուղեգիր` Լյուբլյանայում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 11, 2011 14:58

Հայաստանի ներկայացուցիչներ ը հաջող մրցելույթներ են ունեցել Լյուբլյանայում անցկացված Սլովենիայի բաց առաջնությունում: Ստուգատեսը նաև ընտրական էր: Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է 2-րդ տեղը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում  ավարտված այդ երկրի գեղասահքի բաց առաջնությում: Նա իրավունք է նվաճել մասնակցելու փետրվարի 26-ից մարտի 6-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալիք գեղասահքի աշխարհի երիտասարդական առաջնության մրցաշարին: Իսկ նրա ավագ եղբայրը՝ Սարգիս Հայրապետյանը  (նկարում) զբաղեցրել է 5-րդ տեղը նույն մրցաշարի մեծահասակների ընտրական մրցումներում և նվաճել մարտին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությանը:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply