Նազարբաևը ղազախերենով շարադրություն կգրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2011 14:45

Ղազախստանի գործող ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը այսօր Աստանայում  լեզվաբանական հանձնաժողովի ներկայությամբ քննություն պետք է հանձնի պետական լեզվի ազատ տիրապետման  մակարդակը ստուգելու համար:

Քննությունից հետո   միայն Ղազախստանի ԿԸՀ-ն  կարող է ընդունել Նազարբաևի փաստաթղթերը  նախագահական նոր ժամկետի թեկնածության համար:

Պետական լեզվին ազատ տիրապետելը պարտադիր պայման է  հանրապետության նախագահի պաշտոնի բոլոր թեկնածուների համար: «Դրա համար հանձնածողովի առաջադրանքով պետք է երկու էջի սահմաններում գրավոր աշխատանք  կատարել,  երեք էջանոց տեքստ ընթերցել  ու 15 րոպեանոց հրապարակային ելույթ ունենալ»,- հայտարարում է “Интерфакс”:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply