Այսօր տեղի կունենա իշխանական կոալիցիայի նիստ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 14:38
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարրեց, որ օրերս տեղի է ունեցել կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի նիստ։ Միաժամանակ նա նշեց, որ այսօր ևս տեղի է ունենալու նմանանիպ նիստ:
«Այո, տեղի է ունեցել, որի ժամանակ երկրի նախագահն առաջարկել է բոլոր քաղաքական ուժերին հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ միասնական քաղաքականության շրջանակներում գործել անջատ-անջատ»,- ասաց նա:
Ըստ հայտարարության տեքստի՝ կոալիցիային առաջարկվում է 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ սատարել գործող նախագահին:
Նիստի մասին որևէ տեղեկություն չուներ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Այսօրվա եղելություններից որևէ տեղեկություն չունեմ,- կարճ կապեց նա,- ես հետախույզ չեմ, որ իմանամ, որտեղ ինչ է լինում»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր ներկայացել:
«ՀՅԴ» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ բացառում է որևէ կոալիցիոն համաձայնություն ներկա իշխանությունների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
