ՀԴՄ կտրոնների վերջին խաղարկության ընթացքում շահել է ավելի քան 325 հազար կտրոն
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 13:32
ՀԴՄ կտրոնների` 2010 թ-ի չորրորդ եռամսյակի եւ 2011 թ-ի հունվարի խաղարկության արդյունքներով շահել է ավելի քան 325 հազար կտրոն, որոնցից 224-ը` 5 եւ 6 թվերի համընկնումով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից, 30 ավտոմեքենաները բաժին են ընկել 6 թվերի համընկնումով շահած մասնակիցներին եւ 5 թվերի համընկնումով շահածներից նրանց, որոնց կտրոնների գործարքների արժեքներն ամենաբարձրն են եղել: Շահումները կհանձնվեն փետրվարի 18-ին` ուղիղ եթերով հեռարձակմամբ:






Facebook
Tweet This
Email This Post
