Սամվել Ասլանյանը` հանդբոլի Ռուսաստանի հավաքականի հիմնական հույսերից է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | February 11, 2011 13:33
Բարձրակարգ հայ հանդբոլիստներ են խաղում տարբեր երկրների ուժեղագույն ակումբներում: 25-ամյա Սամվել Ասլանյանը նրանցից մեկն է: Իր առաջին քայլերը նա սկսել է կատարել Վորոնոժի մանկապատանեկան մարզադպրոցում: 2002-06-ին Սամվելը խաղացել է Վորոնեժի «Էներգիա» թիմում, ապա 2006-ից տեղափոխվել է հայտնի «Չեխովսկիե մեդվեդի» ակումբ, որը վերելքով է խաղում Եվրոպայի չեմպիոնների թիմային մրցաշարում: Սկզբում նա հանդես էր գալիս թիմի երկրորդ կազմում, իսկ 2007-ից հիմնական կազմի խաղացող է: Ասլանյանն իր թիմի կազմում 2008-ին, 2009-ին, 2010-ին դարձել է Ռուսաստանի չեմպիոն: Նա 2008-ին Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է Պեկինում կայացած օլիմպիական խաղերին:Ասլանյանը 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում հանդբոլի Ռուսաստանի հավաքականի հիմնական հույսերից մեկն է, ունի ֆիզիկական հիանալի տվյալներ: Նրա հասակն է 187 սմ, քաշը 91 կգ է:






Facebook
Tweet This
Email This Post
