Հյուսիսային Կորեան օգնություն է խնդրել` կովերի դաբաղի դեմ պայքարելու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 12:02
Հյուսիսային Կորեայում արդեն վերացվել է 10 հազար գլուխ խոշոր եղջրավոր անասուն ու խոզ: Այս սուր վարակիչ հիվանդությունը հատկապես տարածված է Փհենյանի շրջաններում ու մի քանի գավառներում: Հիվանդության դեմ պայքարի նպատակով երկրում ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Խանութներում և շուկաներում արգելված է մսի վաճառքը, հայտնում է ИТАР-ТАСС.-ը: Մինչ այս համաճարակ էր բռնկվել հարևան` Հարավային Կորեայում. վարակվել էր երկրի ֆերմաների միլիոնավոր անասուն:
Երկրի ղեկավարությունը հրաժարվել էր անասուններին պատվաստելուց, որը կարժենար 60 մլն դոլար, դրա փոխարեն պոտենցիալ հիվանդ անասուններին մասսայական սպանդի են ենթարկել: Մինչդեռ մասնագետների հավաստմամաբ, դրանց մեջ կային նաև առողջ անասուններ:






Facebook
Tweet This
Email This Post
