Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության Թանգարանի դատավարության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 11, 2011 11:56

Անցած ամիս Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Շրջանային դատարանը կայացրեց որոշում և հրատարակեց 190  էջանոց մեմորանդում Հայոց Ցեղասպանության Թանգարանի գործի վերաբերյալ: Չնայած, որ դատավարությունը դեռ չի ավարտվել, կարևոր է, որ համագումարի բոլոր անդամները հասկանան մեմորանդումի բոլոր ճյուղավորումները: Կարևոր է գիտակցել նաև, որ մենք անխոնջ աշխատանք ենք տարել, որպեսզի կառուցենք Հայոց Ցեղասպանությանը նվիրված թանգարան և մշտական հուշարձան մեր երկրի մայրաքաղաքում: Մեմորանդումի ոչ մի հատված չի կարող  կանգնեցնել այդ ուղությամբ գործադրվող մեր ջանքերը:

Այս դատը սկսվեց 2007 թվականի ապրիլին, երբ պրն. Կաֆեսջյանը և իր հաստատությունը դատի տվեցին Համագումարին և AGMM-ին (Armenian Genocide Museum and Memorial – Հայոց Ցեղասպանության Թանգարան և Հուշահամալիր): Մեմորանդումում դատարանը մերժեց պրն. Կաֆեսջյանի պնդումները, որ եղել են զանցանքներ Համագումարի և AGMM-ի կողմից, ինչպես նաև կրճատեց պրն Կաֆեսջյանի ներկայացուցչությունը Հոգաբարձուների խորհրդում: Անցնելով առաջ` դատավորը որոշում կայացրեց, որ Անուշ Մաթևոսյանը, Հրայր Հովնանյանը, Ամերիկայի Հայկական Համագումարը և Կաֆեսջյան Ընտանեկան Հաստատությունը (Cafesjian Family Foundation) մեկական ձայն կունենան AGMM-ի խորհրդում: Դատավորը նաև վճիռ կայացրեց, որ պրն. Կաֆեսջյանը չի ստանալու 500.000 ԱՄՆ դոլար, որոնք իր պնդմամբ AGMM-ը իրեն պարտք է:

Սակայն դատարանը հաստատեց պրն. Կաֆեսջյանի իրավունքը ետ պահանջել թանգարանային համալիրի համար ձեռք բերված անշարժ գույքը, որի արժողությունը դատավարության ժամանակ գնահատվեց 40 մլն. ԱՄՆ դոլարի չափով: Այս իրավունքը ծագեց ռեվերսիոն արտահայտությունից, որը պրն. Կաֆեսջյանը ներառել էր այն փաստաթղթերում, ըստ որոնց այս սեփականությունը փոխանցվում էր AGMM-ին: Արտահայտությունում նշվում էր, որ «եթե թանգարանը չստեղծվի մինչ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ըստ նախագծի» կամ «նախագծի հետ էական համապատասխանությամբ», ապա պրն. Կաֆեսջյանն իր « բացառիկ հայեցողությամբ» կարող է պահանջել կամ սեփականության վերադարձում, կամ ֆինանսական փոխհատուցում: Դատավորը եզրակացրեց, որ AGMM-ը չստեղծվեց մինչ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը` այդպիսով պրն. Կաֆեսջյանին թուլատրելով իրականացնել վերադարձի իր իրավունքը: Դատարանը նաև մերժեց Համագումարի և AGMM-ի բոլոր մեղադրանքները պրն. Կաֆեսջյանի դեմ և վճռեց, որ պրն. Կաֆեսջյանի իրավաբանական ծախսերի փոխհատուցումը կքննարկվի հետագա դատավարությունների ընթացքում:

Դատարանը այժմ վճռելու է, թե արդյոք պրն. Կաֆեսջյանի սեփականությունը վերադարձնելու իրավունքը չի հակասում մեր կանոնադրության այն սկզբունքին, որ որևէ հոգաբարձու չի կարող շահույթ ստանալ Համագումարի կամ AGMM-ի հետ գործարքներից: Մենք նաև կխնդրենք դատարանին վճռել շահույթ չհետապնդող հաստատությունները ղեկավարող IRS-ի (Internal Revenue Service – Ներքին Եկամուտների Ծառայություն) օրենքների և կանոնակարգման կիրառելիությունը, ինչպես նաև կողմերի մտադրությունները, երբ նա ռեվերսիայի իրավունք պահանջեց:

Դատավորը կդիտարկի այս հարցերը փետրվարի 24-ի լսումներին: Դատավորը նաև քաջալերեց կողմերին հարթել իրենց վեճերը «որպեսզի հասնեն Հայոց Ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի ստեղծման գովելի նպատակին»:

Համագումարը քաջ գիտակցում է, որ մեր անդամները և համայնքն ունեն բազմաքիվ հարցեր: Մեր իրավապաշտպանները շարունակում են մեզ ներկայացնել դատարանում և խորհրդակցություններ տալ: Եվ չնայած շատերն արտահայտել են իրենց զարմանքն ու անհանգստությունը ռեվերսիայի իրավունքի վերաբերյալ, կարևոր է նշել, որ պրն. Կաֆեսջյանը չպետք է փորձի դրա միջոցով օգուտ քաղել:

Մինչ այս հարցը մնում է չլուծված, Համագումարը պետք է անցնի ևս մեկ դատավեճի միջով, որը պրն. Կաֆեսջյանը առաջ է քաշել այս տարվա հունվարին: Համագումարին դատի տալու հետ մեկտեղ պրն. Կաֆեսջյանը նաև դատի է տվել Հրայր Հովնանյանին և Վան Գրիգորյանին անձնապես: Այդ դատավեճի միջոցով նա փորձում է վերադարձնել իր իբրև հոգաբարձու 1.050.000 ԱՄՆ դոլար կազմող կատարած նվիրատվությունը, որը նա ետ է պահանջում, քանի որ իր պնդմամբ հնարավորությյուն չի ունեցել մասնակցել համագումարի ղեկավարման գործընթացներին:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply