Հարավային Կորեայում ոստիկաններն արցունքաբեր գազով ցրել են գործազուրկների բողոքի ցույցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2009 15:58

south-koreaՀարավային Կորեայի ոստիկանությունը գրոհել է մեքենաշինական գործարաններից մեկը, որի արտադրամասից արդեն երկու ամիս է` չեն հեռանում աշխատանքից հեռացված մոտ 500 աշխատակից: Զանգվածային կրճատումների դեմ բողոքող մարդիկ պաշարել են զգալի քանակությամբ պայթուցիկ սարքեր: Գործարանի տանիքին իսկական մարտ է ծավալվել. ցուցարարների քարերին, փայտերին, ինքնահրկիզվող շշերին ոստիկանները պատասխանել են ռետինե մահակներով, ջրաշիթերով ու արցունքաբեր գազով: Բախումների ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է ստացել 23 մարդ:

Դիտվել է 1292 անգամ:
Print Friendly

Leave a Reply