Փրկարարները բնակարաններում երկու դիակ են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 11, 2011 11:26
Փետրվարի 10-ին ժամը ժամը 20.02-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 3-րդ փողոցի թիվ 10 տան բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է տան դուռը, որտեղ հայտնաբերվել է 1931 թ. ծնված Ելիզավետա Մարգարյանի դին:
Նույն օրը ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի 17-րդ շենքի թիվ 10 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1942թ. ծնված Արտյուշա Չախալյանի դին:






Facebook
Tweet This
Email This Post
