Եւս մեկ կասկածելի մահ` Ադրբեջանի բանակում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2011 10:43

Ադրբեջանի ազգային բանակում հերթական կասկածելի մահվան դեպքն է գրանցվել: Աղդամի շրջանի զինվորական կոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության կանչված Հուսեյնով Սարվան Վիդադի օղլուն կարմրախտից մահացել է ՊՆ Նախիջեւանի զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Pia.az» տեղեկատվական կայքը, փետրվարի 9-ին զինվորին հուղարկավորել են Աղդամի շրջանի Էյվազլը գյուղում:

Նրա հարազատները փաստի հետ կապված լրացուցիչ տեղեկություն չեն հայտնել: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը հաստատել է մահվան փաստը: Սակայն նա ասել է, որ զինվորը մահացել է ոչ թե կարմրախտից, ինչպես հայտարարվել է, այլ երիկամային անբավարարությունից:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply