Գորբաչովը գուշակել է,որ Պուտինի հրաժարվել է նախագահի պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 23:49

ԽՍՀՄ  նախագահ Միքայել Գորբաչովը  գտնում է , որ Ռուսաստանի  վարչապետ Վլադիմիր Պուտինը  իր  թեկնածությունը  չի դնի  2012 թ. նախագահական  ընտրություններին, այդ մասին նա  հայտնել էր   Sky News  հեռուստաալիքին տված  հարցազրույցում:

“Հավանական է,որ նա չի մասնակցի: Երկու  ժամկետ աշխատել է `բավական է: Նա ճիշտ է  վարվել”,ասել է Գորբաչովը: Իսկ  2012 թ.-ից հետո  ընկած ժամանակաշրջանի մասին զգուշորեն ասել է,որ “Միգուցե նրանք տեղերով փոխվեն”: Այդ արտահայտությունից հետո շատ ԶԼՄ-ներ գրեցին,որ Պուտինը կմասնակցի 2018 թ.ընտրություններին:

Իսկ  ընդիմադիր Միխայել Կասյանովի կարծիքով`”Պուտինը արդեն որոշում ըն դունել է և նա կնստի այդ աթոռին”,-հայտնել է նա “Կոմերսանտին”: Նրա կարծիքով Պուտինը Մեդվեդևին չի թողնի երկրորդ ժամկետ:

Ոչ ներկա և ոչ էլ նախկին նախագահները պաշտոնապես չեն ասել իրենց  մտադրությունների մասին  2012 թ նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Պուտինը խոստացել է  պայմանավորվել Մեդվեդևի հետ, թե  ով կմասնակցի ընտրություններին:  Միևնույն ժամանակ  նախագահի  օգնական Արկադի Դվորկովիչը հայտարարեց  ,որ Մեդվեդևը “որոշակիորեն ուզում է” մասնակցել  2012թ. ընտրություններին:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply