Մուբարաքը կարող է հեռանալ առաջիկա ժամերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 22:01

Կահիրեում սպասում են  Եգիպտոսի  նախագահ  Հոսնի Մուբարաքի հայտարարությանը, որում նա  հավանաբար  կասի իր հրաժարականի մասին: Ինչպես  այսօր պարզաբանել է վարչապետ Ահմեդ Շաֆիկը , առաջիկա ժամերին  իրավիճակը կհստականա,”Մուբարաքր կարող է հեռանալ”,- ասել է նա:

Այս պահին Եգիպտոսի  զինված  ուժերի բարձրագույն հրամանատարության  արտահերթ խորհրդաժողովն է անցկացվում, որը  ցուցարարներին խոստացել է կատարել նրանց պահանջները  կկատարվեն, այս մասին հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ լուր է տարածվել, որ Մուբարաքը կարող է իր լիազորությունները հանձնել ռազմական հրամանատարությանը:
Նման հայտարարություն արել է  նաև իշխող Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Հուսամ Բադռաուին, որը հայտարարել է, որ նախագահը ելույթ կունենա ու կբավարարի ժողովրդի պահանջը:
Այս ընթացքում Տահրիր հրապարակում հազարավոր ցուցարարներ ցնծությամբ  են ընդունել նորությունները:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply