Իտալական թանգարանն ապաստարան է խնդրել Գերմանիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 17:41

Իտալիայի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն  Կազորիա Անտոնիո Մանֆրեդին նամակ է գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին`  իրեն ու իր թանգարանին ապաստանելու խնդրանքով:

Նա գրել է, որ վախենում է մաֆիայից, որը մի քանի անգամ այցելելով ցուցահանդես, վախեցնում  է իրեն: Նրան անընդհատ սպառնալից հեռախոսազանգերով են դիմում, իսկ թանգարանի շենքն էլ բազմիցս ենթարկվել է  վանդալների հարձակման, ովքեր ջարդել են տեսախցիկները: Տնօրենը հայտնել է, որ անհանգստացած է իր ավելի քան 1000 ցուցանմուշի պահպանության համար:«Եթե իտալական կառավարությունն ընդունակ չէ իր մշակութային ժառանգության մասին հոգ տանել, ուրեմն թող դրանով զբաղվի մեկ այլ երկիր»-գրել է վիրավորված տնօրենը:

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply