Լեհաստանի առաջին դեմքերին արգելվել է նույն ինքնաթիռով թռչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 17:17

Լեհական խորհրդարանն  արգելել է բարձրաստիճան պաշտոնյաներին նույն ինքնաթիռով միաժամանակ թռչել. հայտնել է “Интерфакс”-ը` վկայակոչելով լեհական ռադիոն:

Միասին չեն կարող թռչել նախագահն ու երկրի վարչապետը, Սենատի  ու Սեյմի խոսնակը: Նրանց հետ չեն կարող թռչել նաև զինված ուժերի հրամանատարը, ազգային անվտանգության ու կառավարության մի քանի անդամներ:

Այս որոշումը պայմանավորված  է 2010-ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած օդային վթարով: Այն ժամանակ զոհվեց  Լեհաստանի նախագահ Կաչինսկին, ու նրա կինը, Լեհաստանի Գլխավոր շտաբի ղեկավարն ու կառավարական և հասարակական դեմքեր: Աղետի հետևանքով զոհվեց  96 մարդ

Դիտվել է 1585 անգամ:
Print Friendly

Leave a Reply