Միշել Օբաման արգելում է դուստրերին Facebook-ից օգտվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 10, 2011 16:54
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման չի թողնում դուստրերին օգտվել մեծ մասսայականություն վայելող Facebook սոցիալական ցանցից: «Ես ամենևին էլ կողմնակից չեմ, որ երեխաներն օգտվեն այդ ցանցից: Դա այն չէ, ինչ նրանց հարկավոր է: Դրա անհրաժեշտությունը չկա»,- ասել է նա NBC հեռուստաընկերությանը:
Նա նաև նշել է, որ իր 12-ամյա Մալիան ու 9-ամյա Սաշան չեն կարող օգտվել այդ ցանցից նաև կայքով նախատեսված տարիքային սահմանափակման պատճառով. Facebook-ում պրոֆիլ թույլատրվում է ունենալ 13 տարեկանից: Նա չի բացառել, որ աղջիկներին թույլ կտա օգտվել ցանցից միայն այն ժամանակ, երբ իրենք կթողնեն Սպիտակ տունը:
Դիտվել է 1413 անգամ:





Facebook
Tweet This