Ղրղզստանի քարտեզը «մաքրվելու» է ռուսական անվանումներից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | փետրվարի 10, 2011 15:46
Ղրղզստանի պետական լեզվի ազգային հանձնաժողովը հայտարարել է ռուսալեզու բնակավայրերի զանգվածային անվանափոխության մասին: Հայտարարությունը սկսվում է այն հաստատմամբ, որ Ղրղզստանի անկախության 20 տարիների ընթացքում «թալանվել է 80 տարիների ընթացքում կուտակված ժողովրդական հարստությունը»:
Այսպիսի գնահատական տալով իր պատմությանը, հանձնաժողովը կարծում է, որ շատ տեղանուններ «աղճատված ու խեղաթյուրված են», իսկ շատ բնակավայրեր էլ կրում են այնպիսի մարդկանց անուններ, ովքեր ոչ մի կապ չունեն ղրղզների պատմության հետ:
Դիտվել է 1794 անգամ:





Facebook
Tweet This