Փոփոխություն բանկերի գործունեության մեջ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 17:07
Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմանն էր ներկայացված Կառավարության առաջարկած օրինագիծը բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեության օրենքում փոփոխություններ անելու մասին:
Փոփոխություններով նախատեսվում է Քաղաքացիական օրենսգրքում սահմանել ստորադաս փոխառության սահմանումը:
«Ստորդաս փոխառություններն ավել ռիսկային և եկամտաբեր գործիքներ են և կարող են հետաքրքրություն ներկայացնել որոշ ներդրումների համար,- ասաց օրինագիծը ներկայացնող ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը,- բայցի այդ դրանք ընկերությունների կապիտալն ավելացնելու ավելի ճկուն միջոցներներ են»:
ԱԺ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ավելացրեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը օրինագծի մասին որևէ առաջարկություն չի ստացել: «Իսկ ստորադաս փոխառությունը թույլ կտա ընկերության կայությունն ապահովել հատկապես ճգնաժամային իրավիճակներում,- ասաց նա,- մեր հանձնաժողովը օրիանգծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն»:






Facebook
Tweet This
Email This Post
