ԱԺ-ն հաստատեց օմբուդսմենի հրաժարականը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 15:39
Այսօր ԱԺ-ում պաշտոնապես հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի աշխատանքից ազատվելու մասին տրված դիմումը:
Քառօրյան սկսելու օրը՝ փետրվարի 7-ին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եռօրյա ժամկետում հրաժարակնը հետ չվերցնելու դեպքում այն ուժի մեջ կմտնի:
Արդեն նախկին օմբուդսմենը հրաժարական էր ներկայացրել Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի աշխատանքին անցնելու պատճառով: Նա կպաշտոնավարի Բիշքեքում:
Պաշտպանն ընտրվում է 6 տարի ժամկետով: Այդ պաշտոնում կարող է առաջադրվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հադիսացող և մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ, ով հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում:






Facebook
Tweet This
Email This Post
