«ԱՄՆ-ը չի զբաղվում Վրաստանի վերազինմամբ». հայտարարել է ամերիկացի պաշտոնյան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2009 16:44

Ալեքսանդր Վերշբոու

Ալեքսանդր Վերշբոու

ԱՄՆ-ը չի զբաղվում Վրաստանի վերազինմամբ· հայտարարել Է ԱՄՆ-ի միջազգային անվտանգության հարցերի գծով պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն:

Նա ելույթ Է ունցել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեում, որտեղ տեղի են ունեցել ունկնդրումներ «Վրաստան. օգոստոսյան պատերազմից մեկ տարի անց» թեմայով:

Ըստ Վերշբոուի` անցյալ տարվա օգոստոսյան հակամարտությունից հետո Պենտագոնը ոչ մի միավոր մահաբեր զենք չի մատակարարել Թբիլիսիին:

«Հակամարտությունից հետո Միացյալ Նահանգների կողմից Վրաստանին ցույց տրված 1 միլիարդ դոլարի չափով օգնության ոչ մի մասը նախատեսված չի եղել Վրաստանի պաշտպանության նախարարության համար,- ասել Է նա,- Պենտագոնը վրաց ժողովրդին տրամադրել Է միլիոնավոր դոլարների մարդասիարական օգնություն»:

100 միլիոն դոլարը, որը Կոնգրեսը Պենտագոնին Էր տրամադրել Վրաստանում վերակառուցման նախագծերի համար, ըստ Վերշբոուի, մտել են այդ մեկմիլարդանոց փաթեթի մեջ, որն ուղղորդված Էր տարագրյալների բնակեցմանը, ավերված տների և ենթակառուցվածքի վերականգնմանը, Վրաստանի ոստիկանական ուժերի վերստեղծմանը:

Արմենպրես

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply