Իրանական քաղաքական շաբաթ(Փետրվարի 1-8)

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 15:13
Կրկին անգամ խորհրդարանը գործադիր-օրենսդիր ատյանների բախման կիզակետը դարձավ, և սա այն դեպքում, երբ երկիրը վերջին շաբաթվա ընթացքում պատրաստվում էր Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի նշանավորմանը:
Արտաքին քաղաքական ոլորտում, սակայն, Իրանը աներկբայորեն վերահաստատեց իր ուրույն դիրքորոշումըª ինչպես Թունիսի, այնպես էլ Եգիպտոսի իրադարձությունների վերաբերյալ, նույնինքն երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի հստակ բնութագրումներով:
* * *
Իրանական ներքին հասարակական-քաղաքական դաշտն անցնող շաբաթվա ընթացքում ևս հանդիսացավ այն ասպարեզը, որտեղ, սուր մրցակցության-չասելու համար, հակադրության-դրսևորումներով հանդես եկան երկուստեքª օրենսդիրն ու գործադիրը: Դեռ նախորդ շաբաթվա հակադրության (որն արդյունք էր նախագահ Ահմադինեժադի խորհրդարանին ուղղված բաց նամակի, և որտեղ նա խորհրդարանի հետ միաժամանակ մեղադրել էր նաև դատական ատյանին ու Ռաֆսանջանիի գլխավորած ՙՀամակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողով՚-ին, որ իբր վերջիններս արգելակում են կառավարության սահուն գործունեությունը), կրքերը չմեղմացվածª անմիջապես դրանց բարդվեց հակադրության մի նոր երևույթ, և դա խորհրդարանի կողմից ձայների մեծամասնությամբ տրանսպորտի նախարար Բեհբահանիին նախ խիստ հարցապնդման և ապաª պաշտոնանկ անելու քայլն էր, որին գնացին խորհրդարանականներն անդրդվելիորեն, հատկապես երբ նախարարը հարցապնդման նիստի հրավերն առ ոչինչ համարեց…, չնայած նախարարն առանց այդ էլ, վերջին երկու տարիներին, նույն խորհրդարանի կողմից դիտողությունների ու ՙիմփիջմենտների՚ էր արժանացելª օդանավային հաճախակի պատահարների և ճանապարհաշինական-վարչական թերությունների ու բացթողումների պատճառով:
Այսպեսª նախագահի ամենասիրած նախարարը (նրա համակիրները նրան ՙԻրանի ճանապարհների հայր՚ կոչումն էին շնորհել) այդպիսով խորհրդարանից անվստահության քվե ստանալովª նոր հակադրության դուռ բացեց խորհրդարանի ու կառավարության առջև: Կառավարամետ պատգամավորներն ու մամուլը Բեհբահանիի պաշտոնազրկումը բնութագրեցին ՙքաղաքական քայլª խոսնակ Լարիջանիի գլխավորությամբ՚, իսկ վերջնիս համախոհները հայտարարում էին, թե ՙնման պաշտոնանկումը տոնական օրերի սկզբում ոչ միայն անհարմար չէ, այլև բարեբաստիկ իրողություն է…՚:
Ինչևէ, հարցն այդքանով չավարտվեց, քանզի նախագահը, որպես հակաքայլ խորհրդարանին, անմիջապես իր պաշտոնազուրկ նախարարին նոր պաշտոն շնորհեցª ՙնախագահի օգնական-խորհրդականª տրանսպորտային հարցերում…՚:
Օրենսդիր-գործադիր մի այլ ՙմիջադեպ՚ պետք է համարել դեռ մինչ տրանսպորտի նախարարի հարցը և դա նախագահի կողմից առաջադրված Սալեհիի թեկնածությունն էրª արտգործնախարարի պաշտոնում, որին, պետք է ասել, խորհրդարանը նվազագույն քվեներով (146ª 290-ից) արձագանքեց, հատկապես որ նույն խորհրդարանը խիստ վրդովված էր մնացել նախկին արտգործնախարար Մոթթաքիից ՙձերբազատվելու՚ գործընթացից…
Ահավասիկ, թվում է, թէ ժամանակավոր ՙհրադադար՚ է լինելու խորհրդարանի ու կառավարության միջևª նկատի ունենալով հեղափոխության հաղթանակի տարեդարձը, սակայն այժմից պարզ է, որ հաջորդ դիմառնության թեման հանդիսանալու է տարեկան բյուջեի քննարկման օրակարգը, որն առանց այդ էլ կառավարության կողմից ուշացած է ներկայացվելու խորհրդարանին, և որ արդեն իսկ պատգամավորներն ի տես դրաª դժգոհանքի արտահայտություններով են հանդես գալիս օրենսդիրի ամբիոնից:
* * *
Արտաքին քաղաքական ասպարեզում Իրանի Իսլամական  Հանրապետության հայացքը ևս խոշոր տոկոսով սևեռված էր Աֆրիկյան ցամաքամասի արաբական երկրների ուղղությամբ և այնտեղ ընթացող շրջադարձային իրողություններին. պետական ամենաբարձր մակարդակների դիրքորոշումները, անշուշտ, չուշացան: Դրանք, սակայն, բարձրաձայնվեցին նույնինքն պետական ամենաբարձր օղակում գտնվող հոգևոր առաջնորդության կողմից վերջին ուրբաթօրյա հասարակաց աղոթքի ընթացքում:  Անկախ այն հանգամանքից, որ թունիսա-եգիպտական ժողովրդական ընդվզումներն ու խռովությունները համընկնում էին իրանական փետրվարյան հեղափոխության ամյակին, այաթոլլահ Խամենեին հստակ ու նույնանման զուգահեռներ գծեց դրանց միջև ու դրանցում առանցքային մղիչ գործոն համարեց իսլամատենչությունը և որպես քաղաքական առարկայական պատճառª հակաիսրայելական զարթոնքը տվյալ արաբական երկրներում: Ըստ հոգևոր առաջնորդ Խամենեիիª ՙԵգիպտոսի ժողովուրդն այլևս չէր կարող հանդուրժել այնպիսի իշխանություն, որը երեք տասնամյակ անընդմեջ հովանավորել է սիոնիստական վարչախմբին…, մի իշխանություն, որ արգելափակում էր շարունակ դեպի Գազա օժանդակելու ճանապարհները՚: Այաթ. Խամենեին, օրինակներ ներկայացնելով Իրանի 1979 թ. Իսլ. հեղափոխության դրվագներից, կոչ ուղղեց Եգիպտոսի բանակայիններին, որպեսզի վերջիններս միանան ժողովրդական շարքերին, այնպես, ինչպես միացան Իրանի բանակայինները և դրանով ջարդեցին շահական ռեժիմի ողնաշարը:
Հոգևոր առաջնորդի հայտարարություններին հաջորդեց զինյալ ուժերի ընդհանուր հրամանատարության տեղակալի նույնիմաստ կոչն իր եգիպտացի գործընկերոջը, իսկ արտաքին արձագանքների շարքում հատկանշական էին Լիբանանի ՙՀեզբոլլահի՚ առաջնորդ Նասրոլլահի այաթ. Խամենեիին ձայնակցելու արտահայտություններըª ուղղված Թունիսի և հատկապես Եգիպտոսի ժողովրդին, որոնց ընդվզումը, ըստ Նասրոլլահի, ավելի է տկարացնելու իսրայելական ոտնձգիչ կառավարության դիրքերը տարածաշրջանում:
ՙԱԼԻՔ՚ օրաթերթի գլխավոր խմբագիր
Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ

Իրանական քաղաքական շաբաթ
(Փետրվարի 1-8)

Դիտվել է 1634 անգամ:
Print Friendly

Leave a Reply