Եգիպտոսի թանգարանից գողը տարել է պլաստիկե հուշանվերներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 14:11

Եգիպտոսի Ազգային թանգարանում (Կահիրե) սկսվել են հունվարի 28-ին ներխուժած թալանչիների ավերածությունները վերացնելու  ուղղությամբ տարվող  աշխատանքները: Հիմա այնտեղ հսկողություն է սահմանվել, իրավիճակն էլ բավականին հանգիստ է և այդ պայմաններում  միայն մի գողի է հաջողվել  թափանցել  թանգարան: Տնօրենի խոսքով` հնագույն արժեքների փոխարեն գողն իր հետ տարել է հուշանվերներ:

Գողը թանգարան է թափանցել ապակեպատ տանիքից և, հայտնի ֆիլմի հերոսի նման , պարանով վայրէջք է կատարել այն ցուցափեղկի վրա, ուր մումիան էր, սակայն անհաջող: Ապակու փշուրներով վնասել է թիկունքն ու ձեռքերը:

Սակայն դա  նրան չի խանգարել շարունակելու իր գործը.գետնին թափթփելով հնագույն փայտյա քանդակներն ու մումիային, քանի որ դրանք համարել է անպետք հնոտիք (ամենայն հավանականությամբ նա ոսկի է փնտրել ու ձուլակտորներ չի գտել), հավաքել ու իր հետ տարել է  եգիպտական ոճով պատրաստված պլաստիկե հուշանվերները, թալանել դրամարկղն ու փախել: Գողոնի դրամական արժեքը  չի հրապարակվում:

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply