Տեառնընդառաջի աղանդերներ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | February 10, 2011 10:38

Տեառնընդառաջի աղանդերներ է ներկայացնում Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ, «Արարատ հոլ» ռեստորանի ավագ խոհարար Սեդրակ Մամուլյանը:

Կլոնդակ

Փոխինձը (բոված և մանրացրած ցորեն) յուղով և դոշաբով դաղում են, ձեռքով լավ հարում, պատրաստում գնդիկներ: Ուտում են սառը վիճակում:

Փոխինձով հալվա

Փոխինձը  յուղով, մեղրաջրով դաղում են: Մարմանդ կրակի վրա եփում են, ավելացնում այնքան ջուր, որ ստացվի պինդ զանգված: Լցնում են ափսեի մեջ, հարթեցնում, վրան ցանում ծեծած ընկույզ, նախշեր անում:

Աղանձ

1 կգ ցորենին` 400 գրամ ընկույզ կամ 400 գրամ նուշ, 1 կգ չամիչ, 400 գրամ քունջութ:

Ցորենը 1 ժամ թրջել սառը ջրում, ապա քամել մաղով  կամ քամիչով, ցամաքացնել և լցնել տապակը: Անընդհատ խառնելով` 15-20 րոպե բովել մարմանդ կրակի վրա, որից հետո թողնել, որ սառչի:

Բոված ցորենը խառնել քունջութի, ջարդած ընկույզի և ընտրած ու լվացած չամիչի հետ: Ընկույզը կարելի է փոխարինել նուշով:

Դիտվել է 2767 անգամ:
Print Friendly

Leave a Reply