Գերմանացի թոշակառուի տանը հայտնաբերել են զինամթերքի պահեստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 13:30

Գերմանիայում 83-ամյա տղամարդու տանը ոստիկանները հայտնաբերել են 362 միավոր զենք, այդ թվում` 35 հրացան, 77 ատրճանակ, HK G3 տիպի ավտոմատ հրացան և մի քանի քանդած  գնդացիր:

Ոստիկանությունը խուզարկել է պապիկի տունն այն բանից հետո, երբ բողոքներ են հնչել նրա «վախեցնող պահվածքի» վերաբերյալ. նա շատ ագրեսիվ է վերաբերվել շրջապատողներին:

Սա Գերմանիայում արձանագրված առաջին  նման դեպքը չէ:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply