Էլինա Դանիելյանը` առանց պարտության

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 10, 2011 14:00

Իտալիայի Բոլոնիա քաղաքում շարունակվուղ շախմատի միջազգային մրցաշարում շարունակում է առանց պարտության մրցելույթներ ունենալ Էլինա Դանիելյանը:5-րդ տուրում Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևի հետ: Նա միավորների իր պաշարը հասցրեց 4,5 -ի և Ալեքսեյ Դրեևի ու բուլղարացի Ալեքսանդր Դելչևի հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Սպասելիքները չի արդարացնում մեր երկրի երկրորդ ներկայացուցիչը` Հրայր Սիմոնյանը, ով վաստակել է 2,5 միավոր: Առջևում ևս չորս տուր է: 5 միավորով աղյուսակը գլխավորում է Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ալբերտո Դավիդը:

Դիտվել է 2230 անգամ:
Print Friendly

Leave a Reply