Շագանակագեղձի ադենոմա

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 13, 2011 6:11

Հիվանդության հին անվանումը շագանակագեղձի գերաճ է ( շագանակագեղձի բարորակ ուռուցք):

Հորմոնալ փոփոխություններ

Հայտնի է,  որ կանանց նման, տղամարդիկ նույնպես չեն  շրջանցում  տարիքային փոփոխությունները. խախտվում է հորմոնային հավասարակշռությունը, ինչը հանգեցնում է շագանակագեղձի գերաճի (պրոստատիտ): Մասնագիտական լեզվով  այդ երևույթը կոչվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, իսկ ժողովուրդն այն անվանում է ադենոմա: Oրինակ` 18-ամյա տղամարդու շագանակագեղձի քաշը սովորաբար 20 գ է,  հետագա  25 տարիների ընթացքում այդ գեղձի կառուցվածքն ու քաշը մնում են անփոփոխ: Սակայն արդեն 60 տարեկանում բարորակ գերաճ է նկատվում տղամարդկանց 50%-ի, 80 տարեկանում` 80%-ի, իսկ որոշ տվյալների համաձայն էլ` 90%-ի մոտ: Ընդ որում, ադենոմայի քաշը կարող է հասնել նույնիսկ 400 գ-ի: Տարեց տղամարդկանց մոտ  առաջացած խնդիրը հաճախ կապվում է տարիքային հորմոնալ փոփոխությունների հետ, ինչի պատճառով անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվում:

Ադենոմայի նախանշանները

Ադենոմայի դեպքում առաջագեղձը մեծանալով սեղմում է միզուղին` դժվարացնելով մեզի արտահոսքը: Մեզը նեղացած լուսանցքից դուրս մղելու համար միզապարկի պատերն ավելի ուժեղ են կծկվում: Ժամանակի ընթացքում դրանք հաստանում են (ցանկացած մկան մշտական վարժությունների ազդեցությամբ հաստանում է), հետևաբար միզափամփուշտի ծավալը փոքրանում է և հանգեցնում հաճախամիզության` նվազ քանակով: Միզափամփուշտի ծավալի փոքրացման հետևանքով մեզի ճնշումը  միզապարկում մեծանում է, և դրա պատճառով այն կարող է հոսել ոչ միայն միզուղով, այլև մղվել հակառակ ուղղությամբ, դեպի երիկամներ և հանգեցնել դրանց գործունեության խանգարման: Ժամանակի ընթացքում միզափամփուշտը վերածվում է «թսկած» պարկի, որը չի կարող նույնիսկ մեզը դուրս մղել: Միզելու ժամանակ այն լիովին չի դատարկվում և մեզը  հոսում է քիչ-քիչ, երբեմն էլ` կաթիլներով, չնայած միզապարկը լեցուն է:

Հիվանդությունը զարգանում 3 փուլով

Առաջին փուլ. միզապարկում մնացորդային մեզ չի լինում: Վերին միզուղիներն ու երիկամները  գործում են նորմալ: Երկրորդ փուլ. առաջանում է մնացորդային մեզ, վերին միզուղիների ու երիկամների  աշխատանքը թուլանում է: Երրորդ փուլ. մեզի լրիվ կանգ: Դրան հետևում է քրոնիկ  երիկամային անբավարարությունը: Տարածված կարծիք կա, որ ադենոման կարող է վերաճել  առաջնագեղձի քաղցկեղի: Դա թյուրիմացություն է, քանի որ տվյալ հիվանդությունը սովորաբար տեղայնացված չի լինում. այն կարող է ախտահարել առաջնագեղձի տարբեր հատվածներ: Սակայն ադենոման և առաջնագեղձի քաղցկեղը նույն հիվանդի մոտ կարող են  զուգակցված լինել: Քանի որ առաջնագեղձի բարորակ հիպերպլազիան, կարելի է ասել, տարիքային հիվանդություն է, ուստի դրա դեմ պայքարելը խիստ դժվար է: Սակայն դրա զարգացումը կարելի է լիովին կանխել:

Բուժումը հիմնականում ենթադրում է վիրաբուժական միջամտություն,  իսկ այսօր գովազդվող  դեղորայքն էլ կարող է անարդյունավետ լինել:  Մինչդեռ, ինչպես և գրեթե միշտ, բնությունը դեղորայքներին համարժեք միջոցներ ունի: Դեղաբույսերը ոչ միայն կենսաբանական ակտիվ նյութեր են պարունակում, այլև կարող են կանխել, արգելակել հիվանդության  զարգացումը: Շատ արդյունավետ են` երկտուն եղինջը, դդումը: Արդյունավետ են ծաղկափոշին ու ակնամոմը:

Արդյունավետ են երկտուն եղինջի թարմ արմատներից պատրաստված մզվածքը  (էքստրակտ) կամ էլ չոր արմատներից պատրաստված փոշին:  Աշնանը կամ վաղ գարնանը հավաքված արմատները լավ լվանալ, մսաղացով մանրացնել ու ապակյա տարայի մեջ լցնել, ավելացնել 45%-անոց օղի, այնքան, որ հումքը ծածկվի 1-2 սմ, թրմել 2 շաբաթ` ամեն օր խառնելով: Ընդունել քամելուց հետո,  օրական 3 անգամ 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ:

Արմատափոշի. լավ չորացրած արմատները կտրատել, ապա աղալ  սրճաղացով (ցանկալի է` մանր): Ընդունել օրական 3 անգամ, մեկ թեյի գդալ, կրկին ուտելուց կես ժամ առաջ, գոլ ջրով: Փոշին ցանկալի է պատրաստել ամեն օր, քանի որ աղացած արմատը շատ արագ է կորցնում օգտակար  բուժիչ հատկությունները:

Դդում սովորական. օրվա կերակրաբաժնին դդմի կորիզների  հավելումը շատ օգտակար է:

Մեղվաբուծական մթերքներ

Մեղուների հավաքած ծաղկափոշին կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, այն հատկապես հարուստ է կալիումով, երկաթով, պղնձով, կոբալտով, ցինկով, մանգանով, քրոմով, կալցիումով, յոդով ևն: Ծաղկափոշին պարունակում է գրեթե բոլոր հիմնական վիտամինները, այդ թվում և կարոտինոիդներ  և B,E.C,D,P,PP,K վիտամիններ:  Պարզապես պետք է իմանալ, որ ծաղկափոշին ուժեղ ալերգածին է, ոստի , եթե ալերգիաների հակում ունեք, չպետք է օգտագործել:  Ծաղկափոշու օգտակար հատկությունները նույնպես երկար պահելու դեպքում նվազում են: Վիտամինների զգալի մասը 2-3 ամսից  կորչում է: Մեղրի հետ խառնած (1:1 հարաբերությամբ)  ու սառնարանում պահված ծաղկափոշին ավելի երկար կպահպանի կենսաբանական ակտիվ նյութերը, սակայն մեկ տարի անց այն նույնպես կկորցնի բուժիչ հատկությունները: Այն իր ազդեցությամբ շատ նման է մարդարմատին (ժենշեն). օրգանիզմին  շրջապատող միջավայրի  նկատմամբ դիմացկունությունն ուժեղացնում է, խթանում: Կարծիք կա, որ ծաղկափոշին ծերացման գործընթացը դանդաղեցնում է, կնշանակի` խանգարում է ադենոմայի առաջացմանը:

Ծաղկափոշի (перга)

Այս բնամթերքի կառուցվածքը փոքր-ինչ տարբերվում է թարմ ծաղկափոշուց: Նրանում 2 անգամ ավելի շատ շաքար  կա, 2 անգամ ավելի քիչ ճարպ ու սպիտակուց : Բացի այդ, ծաղկափոշու(перга) մեջ ավելի մեծ քանակով վիտամիններ են պարունակվում` C, B1,B2,B6,P,A,E,D: Դրա կենսաբանական ակտիվ նյութերը դժվարությամբ են քայքայվում, քան, ասենք,  թարմ ծաղկափոշունը, սակայն այն պահպանելու համար կրկին հարկավոր է խառնել մեղրի հետ 1:1 հարաբերությամբ ու պահել սառնարանում: Բուժման նպատակով  ծաղկափոշին ընդունել մեղրով 1:1 հարաբերությամբ, օրական 2-3 անգամ մեկ թեյի գդալ:

Ադենոմայի բուժման պարզագույն գծապատկեր

Շագանակագեղձի ադենոմայի դեպքում առաջարկվում է խմել առաջարկվող դեղաբույսերից մեկնումեկի եփուկը կամ էլ մզվածքը, իսկ բուժիչ ազդեցությունն ուժեղացնելու նպատակով զուգահեռ օգտագործել դդմի կորիզներ կամ էլ ծաղկափոշի: Օրինակի համար ներկայացնենք մի ոչ բարդ գծապատկեր, որը կօգնի ստանալու լավ արդյունք:

Եղինջի սպիրտային մզվածք + դդմի կորիզ + մեղրի հետ խառնած ծաղկափոշի: Մզվածքն ընդունել օրական 3 անգամ, 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ, նախապես այն լուծելով 1/3-1/2 բաժակ ջրում: Միաժամանակ ուտել մեղրի հետ  խառնած մեկ թեյի գդալ ծաղկափոշի: Իսկ դդմի կորիզներ կարելի է ուտել օրվա բոլոր ժամերին:

Ի դեպ, բուսաբուժությունն արդյունավետ է ադենոմայի առաջին և երկրորդ փուլերի ժամանակ: Բուժման տևողությունը 3 ամիս է: Ցանկալի է նմանատիպ բուժում կատարել ամեն տարի: Երբեմն վիճակի  բարելավում է նկատվում բուժման առաջին իսկ օրերից, ինչը բուժումը դադարեցնելու պատճառ է դառնում:  Քանի որ առաջարկվող դեղաբույսերն ունեն հակաբորբոքային հատկություն, ուստի  առաջին իսկ օրերից  տղամարդկանց թվում է, թե բոլոր խնդիրներն արդեն անցյալում են: Սակայն որոշ ժամանակ անց հիվանդությունը գլուխ է բարձրացնում և ավելի ծանր բնույթ  ստանում (մեզի լրիվ կանգ, երիկամների գործառույթի խանգարում):  Բուժման ընթացքում պետք է ուրոլոգի մոտ  հետազոտվել: Եթե ադենոման ուղեկցվում է բորբոքային պրոցեսով, անհրաժեշտ է պրոստատիտը բուժել:

Դիտվել է 11673 անգամ:
Print Friendly

Leave a Reply