Մերոնք հետապնդողի դերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 10, 2011 13:05

Մոսկվայում ընթացող շախմատի «Աերոֆլոտ օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարի 2-րդ տուրում Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց ռուսատանցի Դմիտրի Բոչարովին, իսկ Տիգրան Պետրոսյանը  սև խաղաքարերով խաղաղ դաշն կնքեց ռուսաստանցի Միխայիլ Կովիլայի հետ: Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Իսրայելի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկիի հետ: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կրկին ոչ-ոքի խաղաց  ունի մեկ միավոր: Գրիգորյանը նույնպես  ունի 1 միավոր:Երկու տուրից հետո վաստակած 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են վիետնամցի Քուամ Լին և Սլովակիայի նեորկայացուցիչ Լուկա Լենիչը: Նրանց հաջորդում են մեծ թվով շախմատիստներ, ովքեր վաստակել են 1,5 միավոր: Վերջիններիս թվում են նաև Տիգրան Պետրոսյանը և Սերգեյ Մովսիսյանը:

Դիտվել է 903 անգամ:
Print Friendly

Leave a Reply