Հրդեհ Արթիկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 12:50
Փետրվարի 9-ին ժամը 17.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.00-ին, մարվել` 18.20-ին: Այրվել է 6000 քմ. մակերեսով խոտածածկ տարածք, թփուտներ, 15 ծառ և էլեկտրական սյուն:
Փետրվարի 10-ին ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 38 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.33-ին, մարվել` 02.25-ին: Այրվել է Վարդեր Բարոյանին պատկանող հացատան և բաղնիքի տանիքը 44 քմ.մակերեսով:






Facebook
Tweet This
Email This Post
