Սյունիքում սկսվել են գարնանացանի նախապատրաստական աշխատանքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 10, 2011 12:28

Վերջին օրերին Սյունիքում տեղացած առատ ձյունը, մասնագետների կարծիքով, գյուղատնտեսության համար ոչ միայն վտանգավոր չէ, այլեւ օգտակար է: Այն հատկապես նպաստավոր է աշնանացանի համար: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանն «Արմենպրես»-ին կարծիք հայտնեց, որ այսօրվա դրությամբ մարզում կատարված աշնանացանի ցանքսերը 60 տոկոսով լավ վիճակում են, ինչն այնքան էլ վատ ցուցանիշ չէ:

Սակայն հատկանշական է, որ մարզում աշնանացանի մի փոքր մասն է կատարվել որակյալ սերմացուով: ՌԴ-ից հանրապետություն ներկրված որակյալ սերմից 218 տ-ն տրվել է մարզի 33 ֆերմերային տնտեսությունների։ Իսկ գյուղացիների հիմնական մասը` որպես սերմացու, օգտագործել է սեփական անորակ, տարիների ընթացքում իր ծլունակությունն ու էներգիան կորցրած սերմացուն, որից լավ բերք սպասել չի կարելի: Ընթացիկ տարվա գարնանացանի համար Սյունիքում արդեն մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները: Կատարվել է 2500-2800 հա ցրտահերկ, ինչը, սակայն, նախորդ տարվա համեմատ զգալիորեն քիչ է: Պատճառներից մեկը դարձյալ սերմացուի պակասն է:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply