Բելգիայում սենատորն առաջարկում է քաղաքական գործիչներին զրկել սեքսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 13:04

Բելգիացի սենատորն առաջարկում է երկրի  քաղաքական գործիչների կանանց կամ էլ  կողակիցներին մերժել  ամուսիններին սեքսում, մինչ այն պահը, երբ կձևավորվի  երկրի կառավարությունը:

Բելգիայի համընդհանուր ընտրություններն անցել են անցյալ տարվա հուլիսին, սակայն հաղթանակ տարած կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց իշխող կոալիցիա ձևավորել:

Ձեռնարկի հեղինակ Մառլին Թեմերմանի խոսքով` նմանօրինակ առաջարկն  ունեցել է իր նախադեպը Քենիայում 2009-ին. երկրում նոր կառավարություն է ձևավորվել այն բանից հետո, երբ սկսվեցին փոխհամաձայնեցված սեքս-բողոքները:

Դիտվել է 1322 անգամ:
Print Friendly

Leave a Reply