Իրանի 18-ամյա քաղաքացուն Երևանի իր բնակարանում գտել են անգիտակից վիճակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 12:25
Երեկ երեկոյան` ժամը 22.34-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1993թ. ծնված Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
