Շիրակում փակ են 11 համայնքների ճանապարհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 12:12
Այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ հանրապետությունում փակ են միայն Շիրակի մարզի տասնմեկ համայնքների ճանապարհներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ փակ են Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ, Արտենիս, Դարիկ, Լորասար և Եղնջաջուր համայնքների ճանապարհները:
Ճանապարհների մաքրման ուղղությամբ աշխատում է 4 միավոր տեխնիկա:






Facebook
Tweet This
Email This Post
