Օսամա Բեն Լադենին զրկել են «թիվ 1 ահաբեկչի» կագավիճակից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 11:46«ԱՄՆ-ի համար ամենավտանգավոր ահաբեկիչն այսօր համարվում է յեմենցի Անվար ալ Ավլակին»,-հայտարարել է ԱՄՆ-ի ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Մայքլ Լեյթերը:
Նա ավելացրել է, որ Բեն Լադենի ղեկավարած «Ալ Քաիդայի» ճյուղը , որը տեղակայված էր Պակիստանում, ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով բավականին թուլացել է: Լեյթերն ասել է, որ Անվար ալ Ավլակին և յեմենյան «Ալ Քաիդան» վտանգավոր է այնքանով, որ կարողանում է մարդկանց հավաքագրել, այդ թվում նաև ԱՄՆ-ում: Բացի այդ, նա տիրապետում է անգլերենին, հրաշալի կիրառում ինտերնետային հնարավորությունները` իր գաղափարախոսությունը տարածելու համար:







Facebook
Tweet This
Email This Post
