Դատապարտյալը կարող է դոնոր հանդիսանալ իր ազգականի համար

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2011 15:58

Ազգային ժողովում այս շաբաթ առաջին ընթերցմամբ 90 կողմ և 1 դեմ ձայնով անցավ «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին»  օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի`  որպես դոնոր հանդես գալու հնարավորություն կստանան նաև ազատազրկման դատապարտված անձինք: Ըստ փոփոխության՝ ազատազրկված անձը, իր համաձայնությանբ, հնարավորություն կունենա որպես դոնոր հանդես գալու այն դեպքում, երբ օրգանի փոխպատվաստման  կարիք ունի նրա մերձավոր անձը՝ ծնող, ամուսին, երեխա և այլն:

ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանն առաջարկեց օրենքի նախագծում ավելացնել մի փոփոխություն, համաձայն որի` կառավարությունը պետք է հստակ սահմանի վիրահատությունից հետո և ընթացքում դատապարտյալի խնամքին առնչվող բոլոր հարցերը: «Դրանք բարդ վիրահատություններ են և խնամք են պահանջում- ասաց նա,-  հարգելով մարդու իրավունքը, որ նա ուզում է օգնել իր մերձավորին, պետք է հաշվի առնել, որ իր պատիժը կրում է ազատազրկման վայրում, հետևաբար կառավարությունը պետք է իրական հիմքով սահմանի նրա առողջապահական հարցը»:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply