Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | February 10, 2011 11:07

Փետրվարի 10-11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կալցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն (Константин Грищенко):

Այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի նաեւ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply