Հարավային Օսիան փակել է վրաց-հարավօսական սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 5, 2009 16:30

sahman1Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հրամանով` փակվել է վրաց-հարավօսական պետական սահմանը: Իր որոշումը Կոկոյտին բացատրել է իրողությամբ, որ Թբիլիսիի կողմից սադրանքները վերջերս շատացել են,  և վրացական կողմը հաճախ է կրակ բացում հարավօսական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:
Խստացված ռեժիմով է ծառայությունն իրականացվում նաև Հարավային օսիայում տեղակայված ռուսական ռազմական բազայում,  մարտական բարձր պատրաստվածության վիճակում են Ռուսաստանի  Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի ռազմաօդային ուժերը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը կոշտ հակահարված կստանա Հարավային Օսիայի դեմ ուղղված ցանկացած սադրանքի դեպքում:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Վրաստանում առկա իրադրությունը: Երկու երկրների նախագահները համաձայնել են, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում, ապահովել նաև միջազգային դիտորդների ներկայությունը հակամարտության գոտում:

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Leave a Reply