Համագործակցություն Սլովակիայի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 10, 2011 10:47

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Սլովակիայի հայ համայքի նախագահ Աշոտ Գրիգորյանի և վերջինիս օգնական Վահագն Գրիգորյանի հետ:

Ողջույնի ու ջերմ խոսքեր փոխանակելուց հետո հյուրն առաջարկել է ընթացիկ ծրագրերին զուգահեռ համագործակցել նաև այլ ուղղություններով: Մասնավորապես  Աշոտ Գրիգորյանը նշել է, որ կարող են մեծապես նպաստել սարքավորումների ձեռք բերման, դրամաշնորհային ծրագրերի իրականացման, առողջարանային բուժօգնության ոլորտում փոխգործակցության կազմակերպման առումով: Նա առաջարկել է ուրվագծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը, որոնք վերջնական ի մի կբերվեն երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ:

Նախարար Քուշկյանը ընդունել է առաջարկված համագործակցության ուղղությունները և հավելել, որ դրամաշնորհային ծրագրերը կուղղորդվեն պետական նպատակային ծրագրերի իրականացմանը: Նախարարը հետաքրքրվել է սրտանոթային վիրաբուժության, ուռուցքաբանության, առողջարանային-վերականգնողական ոլորտներում համագործակցություն ծավալելու ծրագրերով:

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության ուղղությունները մշակել և հստակեցնել նախարարական հանդիպման ժամանակ:

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply