ԱՄՆ առաջին տիկինը ցրել է շշուկներն այն մասին, թե իր ամուսինը ներկում է սպիտակ մազերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 9:44

ԱՄՆ նախագահի տիկինը հայտնվել է “Today” հեռուստաշոուի եթերում, որպեսզի շարունակի շփումը լրագրողների հետ և խոսի ճարպակալման դեմ Let’s Move շարժման արդյունքների մասին, բայց պարզվել է, որ լրագրողներին բոլորովին այլ բան է հետաքրքրում:

Լրագրողը տիկնոջը Օբամայի երկու նկար է ցույց տվել ու հարցրել, թե ինչու մեկում նախագահի մազերը ճերմակած են, իսկ մյուսում` բավական մուգ. Չլինի նա ներկում է մազերը:

Առաջին տիկինը պատասխանել է, որ իր ամուսնու համար շատ ուշ է նման միջոցներ ձեռնարկելու համար և ավելացրել է, որ Օբաման իհարկե չի ներկում մազերը: Նա ասել է, որ առհասարակ Օբաման շատ քիչ է մտածում իր արտաքինի մասին:

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply