Սարկոզին նախարարներին պարտավորեցրել է հանգստանալ միայն Ֆրանսիայում. Արձակուրդն արտասահմանում անցկացնելու համար հարկ է թույլտվություն խնդրել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 9:40
Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին նախարարներին պարտավորեցրել է հանգստանալ միայն Ֆրանսիայում: Արձակուրդն արտասահմանում հնարավոր է միայն վարչապետի հատուկ թույլտվության դեպքում: Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Նախարարների խորհրդի նիստում:
ՌԻԱ “Նովոստին” հաղորդում է, որ այս որոշումն ընդունվել է այն սկանդալից հետո, երբ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Գիյոնը հանգստանում էր Եգիպտոսում տեղի իշխանությունների հաշվին` օգտվելով Մուբարաքի ինքնաթիռից:






Facebook
Tweet This
Email This Post
