Բաքվում ցրել են հակաիրանական կարգախոսներով պիկետը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 10, 2011 9:36
Փետրվարի 9-ի առավոտյան Բաքվի իրականական դեսպանատան շենքի մոտ պիկետ տեղի ունեցավ, որի մասնակիցները հանդես էին գալիս Իրանի և Հայաստանի մերձեցման դեմ: Այդ մասին հաղորդել է “Թրենդ” լրատվական գործակալությունը: Ակցիայի սկսվելուց որոշ ժամանակ անց ոստիկանությունը հավաքվածներին ցրեց:
Ակցիայի ժամանակ հնչել են այսպիսի կարգախոսներ. “Ադրբեջանն Իրան չի դառնա” և “Պարսիկները, ռուսները, հայերը թուրքերի թշնամին են”:
Պիկետի մասնակիցները Իրանին մեղադրում էին “օկուպանտին օգնություն ցույց տալու” մեջ:
Պիկետին մասնակցում էր մոտ 100 մարդ: Նրանք ցանկանում էին դեսպանատանն ինչ-որ “բանաձև” հանձնել, սակայն այն չընդունեցին:
“Ինտերֆաքսի” տեղեկացմամբ` մարդկանց ցրելիս մի քանի հոգու բռնել են: Մեկը վատ է զգացել, նրան հիվանդանոց են տարել:






Facebook
Tweet This
Email This Post
