Հարավային Սուդանում գնդակահարել են գյուղատնտեսության նախարարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 10, 2011 9:32

Հարավային Սուդանի բանակի ներկայացուցիչ Ֆիլիպ Ագուրը հայտնել է, որ Հարավային Սուդանի գյուղատնտեսության նախարար Ջիմի Լեմին չորեքշաբթի նախարարության շենքում սպանվել է հրազենով: “Գյուղական զարգացման և համագործակցության նախարարի վրա կրակել են աշխատանքի ժամանակ: Անհայտ անձը սպանել է նաև մուտքի մոտ հերթապահող պահակին և ինքնասպան է եղել”,- ասել է նա:

Երեք պաշտոնյա արդեն հաստատել են Ջիմի Լեմիի սպանությունը: Սպանության դրդապատճառն անհայտ է:

Համաձայն հանրաքվեի վերջնական արդյունքների, որոնք հրապարակվեցին երկուշաբթի, մասնակիցների 98,83%-ը քվեարկել է Հարավային Սուդանի անկախության օգտին:

Reuters

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply